|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը երեկ հայտարարություն է տարածել.
«Այսօր Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը և Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, և բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ և ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց և դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»։