|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ ավտոբուսի պայթյունից տուժած հղին կտեղափոխվի հանրապետական ծննդատուն: Yerkir.am-ի հետ զրույցում հղի Անուշիկի մայրը՝ Մարգարիտա Եղիկյանը, նշեց, որ քիչ առաջ իրեն թույլ են տվել տեսակցել աղջկան:
«Որ ասեմ շատ լավ էր, սուտ կլինի, բայց լավ էր: Աղջիկս վնասվածք է ստացել ոտքի, դեմքի շրջանում, ինչպես նաև ուժեղ հարված` կրծքավանդակին»,- ասաց Եղիկյանը՝ հավելելով, որ աղջիկը 27 տարեկան է, երկրորդ երեխային է սպասում: «Մի աղջիկ ունի` 6 տարեկան: Բավական երկար սպասում էինք երկրորդ երեխային: Պտուղը 15 շաբաթական է: Ասել են՝ տղա է»,- ասաց նա: