|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր խորհդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երկու օր առաջ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից վիրավորվածներին, նշեց, որ բոլորի վիճակը կայուն է:
«Երեք հիվանդ իրենց բուժումը շարունակում են Հանրապետական հիվանդանոցում, երկու դեռահասները գտնվում են «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում, նրանց վիճակը դրական է գնահատվում: Հղի կնոջ վիճակը կայուն է, գտնվում է Հանրապետական ծննդատանը, այս պահի համար իրավիճակը կայուն է, և հուսով եմ, որ նա իր հղիությունը կավարտի մայրության բերկրանքով»,- ասաց նախարարը: