|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի խաղաղ բնակչությունը սկսել է վերադառնալ Հալեպի էլիտար ալ-Զահրա շրջան։ Շինարարները արագացված տեմպերով վերականգնում են տներն ու ենթակառուցվածքները։ Սիրիական հակամարտության ավելի վաղ տարիների հենց այս շրջանում էր անցնում առաջնագիծը, որի պատճառով ալ-Զահրան մեծ վնասներ է կրել։ Բնակչության մեծամասնությունը լքել էր այս հողերը։ Ականազերծումից հետո այստեղ սկսվել է փողոցների մաքրումը, ենթակառուցվածքների և շինությունների վերականգնումը։
«Մենք ընդամենը երկու օր ենք աշխատել, բայց արդեն հասցրել ենք շատ բան անել։ Բնակիչները ցանկանում են ժամ առաջ վերաբնակություն հաստատել», - ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նշել է շիարարներից մեկը՝ հավելելով, որ շինարարական խմբերն այնքան զբաղված են, որ շատերն իրենց ուժերով են վերականգնում։