|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
CBS հեռուստաընկերությունը փորձել է արդարացնել ԱՄՆ կառավարությանը և զինվորականներին Իրանում դպրոցի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 170 աշակերտուհի։
Ավելի վաղ մի շարք փորձագետներ РИА Новости-ին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները չի կարող հերքել Իրանի դպրոցի վրա հարձակումը, ուստի առաջատար լրատվամիջոցների միջոցով կփորձի տեղափոխել ուշադրության կիզակետը՝ միջադեպը սխալի վերագրելու միջոցով:
«ԱՄՆ նախնական գնահատականի համաձայն՝ (դպրոցի վրա – խմբ.) մահացու հարվածի պատասխանատվությունը «հավանաբար» կրում է Միացյալ Նահանգները, սակայն (Վաշինգտոնը: – խմբ.) դպրոցը հարվածել է ոչ միտումնավոր և, հնարավոր է, սխալմամբ, հավանաբար հնացած հետախուզական տվյալների օգտագործման պատճառով, որոնցում տարածքը դեռևս նշված էր որպես իրանական ռազմական օբյեկտի մաս»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ ընդգծել է, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է։