|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Դեռահասը, ով հարձակվել էր մերձմոսկվայի շրջանի Իվանտեյեվկա քաղաքի համար մեկ դպրոցի վրա, խոստացել է կրկնել հարձակումը` մեծ զոհերի գնով:Այդ մասին հայտնել է հարձակվող դեռահասի ընկերուհին:Պատմել է նաև, որ իր ընկերըա վաղուց էր ծրագրում հարձակում, նրան ներշնչել էին ֆիլմերն այն մասին, թե ինչպես են դպրոցականները հարձակվում դպրոցի վրա, սպանում ուսուցիչներին, աշակերտներին: Դեռահասին զարմացրել էր, որ իրեն ձերբակալել են, իսկ մինչ այդ նա հայտարարել էր, թե կրկնելու է հարձակումը` մեծ զոհերի գնով:
Իվանտեյեվկայում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է այսօր առավոտյան: 9-րդ դասարանի աշակերտը դասի է եկել ուշացումով` ոչ ադեկվատ արձագանքելով ուսուցիչների կողմից իրեն ուղղված նկատողությունը: Նա հարձակվել է նկատողություն անող ուսուցչի վրա, գործողության մեջ դնելով ինքնաշեն պայթուցիկներ:
Ուսուցիչը մարմնական վնասվածքներ է ստացել, վիրահատվել հիվանդանոցում:Հարուցվել է քրեական գործ` խուլիգանության մեղադրանքով: