|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում էր կարգալույծ Ստեփան Ասատրյանի ներկայացրած հայցի ապահովումը վերացնելու հարցը։ Դատական նիստը նշանակված է ժամը 16:30-ին՝ Էջմիածնի նստավայրում, նախագահող դատավորն է Սիմա Աբովյանը։
Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է Ասատրյանի՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացրած հայցին, որով նա վիճարկում է Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։
Ավելի վաղ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտների ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ. Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Այսօր նախատեսված նիստում քննարկվում է այդ ապահովման միջոցը վերացնելու հարցը։
Հաջորդ դատական նիստը նշանակվե մարտի 12-ին, ժամը 14։00։