|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Սա մեր դիվանագիտական հաղթանակներից մեկն էր այս տարվա ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես որակեց Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Ադրբեջանին ևս մեկ անգամ ասվեց, որ միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա բանակցություններն անընդունելի են: Եվ եթե Ադրբեջանի նախագահն իր բութ տրամաբանությամբ ևս մեկ անգամ փորձի խնդրի լուծումը տեսնել ռազմական ճանապարհով, ապա մենք պարտադրված կլինենք անել այն, ինչն ընդունելի է մեզ համար: Դա կլինի ԼՂ-ի անվտանգության ապահովումը ցանկացած ճանապարհով, և դա կլինի Ադրբեջանի ինքիշխանության տապալման սկիզբը»,- ասաց Գ.Մելիքյանը:
Նախագահ Սարգսյանի ելույթը դրական գնահատեց նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ադրբեջանը միջազգային նման հանդիպումների ժամանակ նախընտրում է երկխոսությունների չգնալ Հայաստանի հետ:
«Բանակցություններից հետո միշտ Ալիևը մեկնում է ինչ-որ տեղ ու այնպիսի հայտարարություններ է անում, որոնք լիովին հակադրված են լինում իր վարած բանակցությունների տրամանաբնությանը»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Աստանայում նույնպես Ադրբեջանը երկխոսության մեջ չմտավ Հայաստանի հետ. ադրբեջանական կողմի ներկայացուցիչները լքել էին դահլիճը Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ: Սակայն այս գագաթնաժողովից հետո Ադրբեջանի փոխնախագահը հայտարարեց, թե իրենք շարունակելու են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին: