կարևոր
3547 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-02 14:32
Աշխարհ

Ո՞վ է ցանկանում, որ Թուրքիան լինի միակ համաշխարհային ուժը, որը շարունակի բանակցել Ռուսաստանի հետ. Մակրոնը դեմ է Թուրքիայի «առաջատար» դերին

Ո՞վ է ցանկանում, որ Թուրքիան լինի միակ համաշխարհային ուժը, որը շարունակի բանակցել Ռուսաստանի հետ. Մակրոնը դեմ է Թուրքիայի «առաջատար» դերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. «Ո՞վ է ցանկանում, որ Թուրքիան լինի միակ համաշխարհային ուժը, որը շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ»:

Ելիսեյան պալատում Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ խաղաղության հասնելու համար. գրում է Anadolu-ն։

Մակրոնը, որը փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո մի քանի անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բացատրել է իր վերաբերմունքը երկխոսության նկատմամբ. «Ո՞վ է ուզում, որ Թուրքիան լինի միակ համաշխարհային տերությունը, որը շարունակի բանակցել Ռուսաստանի հետ»:

Հայտնելով, որ նրանք չպետք է ենթարկվեն «սխալ բարոյականությանը», որը կթուլացնի իրենց՝ Մակրոնը հավելել է. «Դիվանագետի գործը բոլորի հետ խոսելն է, հատկապես նրանց, ում հետ մենք համաձայն չենք։ Մենք կշարունակենք բանակցությունները՝ համաձայնեցնելով մեր դաշնակիցների հետ»։

Կարծիք հայտնելով, որ համաշխարհային տերությունները պետք է պատրաստվեն «բանակցությունների միջոցով խաղաղության», Մակրոնն ընդգծել է, որ դրա պայմաններն ու ժամկետները կախված են Ուկրաինայից։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար պատերազմի: Միաժամանակ մենք պետք է խուսափենք էսկալացիայից և պատրաստվենք խաղաղության»,- ասել է Մակրոնը։