|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի հնարավոր մատակարարումների շուրջ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Անկարայի համար խնդրահարույց կլինի հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգեր գնելուց: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնություններն այս թեմայով կարող են լուծվել երկխոսության միջոցով»,- Աքարին մեջբերում է A Haber հեռուստաալիքը:
Աքարը նաև հայտնել է, որ Ս-400-ը Թուրքիայում չի ունենա որևէ հատուկ տեղակայում: Ըստ նրա՝ անհրաժեշտության դեպքում համակարգերը կարող են տեղափոխվել:
Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (UOP) ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետություն առաքված Ս-400-ները պատրաստ են շահագործման: