|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սպիտակ Տունը դատապարտում է Wikileaks-ի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնցից շատերը խիստ անձնական բնույթ ունեն: Ասվում է ԱՄՆ վարչակազմի կիրակի օրը հրապարակված Սպիտակ Տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Մենք խստագույնս դատապարտում ենք ազգային անվտանգությանը սպառնացող գաղտնի փաստաթղթերի անօրինական հրապարակումը»,- հայտարարել է Սպիտակ Տունը և Wikileaks-ի արարքը բնութագրել անպատասխանատու և վտանգավոր, քանի որ այն վտանգում է ոչ միայն ԱՄՆ ազգային շահերը, այլև վտանգում բազմաթիվ դիվանագետների, գաղտնի ծառայությունների աշխատակիցների և քաղաքացիական անձանց անվտանգությունը:
Ըստ հայտարարության, Wikileaks-ի հրապարակումը հարվածի տակ է դնում նաև նրանց, ովքեր օգնության համար դիմում են Վաշինգտոնին՝ իրենց երկրներում ժողովրդավարության զարգացման գործը հաջողելու համար, ասված է Սպիտակ Տան հայտարարության մեջ