կարևոր
934 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 17:17
Քաղաքական

Զարգացած ու յուրօրինակ դիմագիծ ունեցող Արտաշատ կառուցելու մեր ձգտումն անխախտ է․ Անի Ազատյան

Զարգացած ու յուրօրինակ դիմագիծ ունեցող Արտաշատ կառուցելու մեր ձգտումն անխախտ է․ Անի Ազատյան

Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Անի Ազատյանը գրում է․

«Սիրելի՛ գաղափարակից ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրվել եմ համայնքի ավագանու թեկնածու։

Յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին և քվեն վստահել այն ուժին, որն իր սկզբնավորման պահից մինչ այժմ կանգնած է հանուն արդարության պայքարի ու ազգայինի պահպանման ակունքներում։

Հզոր ու ամբողջական Հայաստան ունենալու մեր կամքը հաստատակամ է, զարգացած ու յուրօրինակ դիմագիծ ունեցող Արտաշատ կառուցելու ձգտումը՝ անխախտ։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն ներկայանալու է համար 10 քվեաթերթիկի ներքո։

Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի»։