|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:10-ին, Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց պատերազմը:
Այն տևեց 44 օր և ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար։