|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բախվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին։ Այս մասին հայտնել է Omroep Gelderland հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ հայտնի է առնվազն երեք տուժածի մասին. բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է, գնացքի ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներ են ստացել:
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին)։ Հայտնի է, որ բեռնատարը խոշոր բետոնե բլոկներ է տեղափոխել։ Ուղևորները տարհանվել են գնացքից։ Վթարի հետևանքով Ամերսֆորտ և Զվոլե քաղաքների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է առնվազն մինչև օրվա վերջ։ Վթարի պատճառները դեռևս հաստատված չեն։