|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի Բուշեհր նահանգում երեկ շահագործման են հանձնվել «Հարավային Փարս» գազի հանքավայրի չորս նոր բլոկները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Նոր բլոկներում արդյունահանվելու է շուրջ 2 մլրդ խորանարդ մետր գազ, որի վերամշակման արդյունքում կարտահանվի օրական 113 միլիոն խորանարդ մետր հարստացված գազ, 100 միլիոն խորանարդ մետր մեթան գազ, 150 հազար բարել գազախտուցք եւ 800 տոննա ծծումբ: Տարեկան նախատեսվում է արդյունահանել նաեւ 2 մլն 100 հազար տոննա հեղուկ գազ եւ 2 մլն տոննա էթան` որպես նավթաքիմիական արդյունաբերության հիմնական հումք:
Բլոկներն ամբողջությամբ նախագծվել եւ կառուցվել են իրանցի մասնագետների միջոցով: Նախագծի իրագործման համար ավելի քան 11 մլրդ դոլար է ներդրվել:
Նշենք, որ 4 նոր բլոկների շահագործման շնորհիվ Իրանն առաջին անգամ «Հարավային Փարս» հանքավայրի արդյունահանման ծավալներով գերազանցելու է Քաթարին, որի հետ համատեղ է շահագործում հանքավայրը:
«Հարավային Փարս»-ը համարվում է աշխարհի խոշորագույն գազի հանքավայրը: