|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հուլիսի 24-ին փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ, Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 11.32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն անցնում է Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝ դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:
Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհահատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝ Ոսկեթասի դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ: