կարևոր
445 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 18:04
Քաղաքական

Ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, ձևավորեն մի քանի ազդեցիկ բլոկներ․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, ձևավորեն մի քանի ազդեցիկ բլոկներ․ Իշխան Սաղաթելյան

Գործնականում 1 միասնական ճակատով ընտրություններին մասնակցելը գրեթե անհնար է։ Նման կարծիք է հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե Փաշինյանին «տուն ուղարկել» հնարավոր է ընդդիմադիր 1 ճակատով ընտրություններին մասնակցելու դեպքում։

«Մենք քննարկել ենք այդ հարցը ոչ միայն այս ժողովում, այլև դրանից առաջ։ Ինքն իրականում լավ գաղափար է, մենք դեմ չենք դրան, բայց գործնականում այն իրականացնելը գրեթե անհնար է։ Մի քանի ուժեր արդեն շատ հստակ հայտարարել են, որ պատրաստ չեն 1 բլոկով մասնակցելու և դրա արդյունավետությունն էլ 100 տոկոսով արդյունավետ չէ, որովհետև երբ բոլոր ուժերին նույնացնում ես, հանրության տարբեր շերտերին զրկում ես այլընտրանքային հնարավորություններից»,-ասասց Իշխան  Սաղաթելյանը։