|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
2026 թվականի հոկտեմբերի 12-16-ը Վրաստանից չկառավարվող Աբխազիայում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն նաև ռուս զինվորականներ: Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան սեպտեմբերի 10-ին հաստատել է զորավարժությունների ծրագիրը։
Զորավարժություններին կմասնակցեն դե ֆակտո Աբխազիայի զինված ուժերի մշտական պատրաստության ստորաբաժանումները, պահեստազորայինները և Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները։
Նմանատիպ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացվել են օկուպացված Աբխազիայում 2025 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցել են դե ֆակտո Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական և հրետանային ստորաբաժանումների համատեղ խմբերը:
Աղբյուրը՝ Aliq.ge։