|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
«Վերջին տարիներին Իրանը ենթարկվել է ծանր պատժամիջոցների, վերջին ամիսներին այդ ճնշումը հասել է կրիտիկական և վտանգավոր փուլի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո»,- ասել է նա:
Փեզեշքիանը հավելել է, որ «աշխարհն այսօր անցնում է աննախադեպ բարդ շրջանի միջով»։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։