կարևոր
463 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-11 19:55
Սպորտ

Ինչ արժեն Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը

Ինչ արժեն Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան - Լատվիա հանդիպումը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:

«Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում»,- հայտնում են ՀՖՖ-ից։  

Նշվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Լատվիա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-5000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 4000-8000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 12,000-16,000 դրամ