|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող քաղաքացիներ են։ Իմացած եղեք՝ սա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Սա բոլորիս պատվի խնդիրն է»։
Դավիթ Իշխանյանի այս խոսքերը հնչում են ադրբեջանական բանտից։
Անհնար է առանց հուզմունքի, ցավի և ցասման կարդալ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության անդամների նամակները։ Մարդկանց, ովքեր այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում միայն այն պատճառով, որ պաշտպանել են իրենց հայրենիքը, իրենց ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։
Եվ այսօր ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանությունների վարքագծից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս մարդիկ այլևս գոյություն չունեն։
Գերիների հանդեպ իրենց իրական վերաբերմունքը սրանք դրսևորել են բազմիցս․ «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար» (Ն․Փ․): «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան» (Ա․Ս․):
Բայց նրանք գոյություն ունեն։
Նրանք ունեն անուններ, ընտանիքներ, հարազատներ, իրավունքներ։ Եվ ամենակարևորը՝ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
Չնայած շինծու մեղադրանքներին, դատավարություններին և ֆիզիկական ու հոգեբանական բռնությանը՝ նրանք շարունակում են արժանապատվության դասեր տալ մեզ բոլորիս։
Ուստի նրանց ազատության հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը։
Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել։
Պետք է խոսենք նրանց մասին ամեն օր, պահանջենք նրանց ազատությունը և օգտագործենք բոլոր հնարավոր քաղաքական ու դիվանագիտական գործիքները՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։
Ազատությո՛ւն գերիներին։
Վերադարձ՝ հայրենիք։