կարևոր
799 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-09 16:17
Աշխարհ

Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք նման հանդիպման հնարավորություն քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։

«Անշուշտ, և ավելի վաղ նույնպես նման պոտենցիալ հնարավորության մասին հիշատակվել է, և այդպիսի հնարավորություն կլինի», – լրագրողներին ասել է Պեսկովը։