|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Բյուրեղավանի բնակիչները շարունակում են բուժօգնության դիմել թունավորման բռնկման ֆոնին. Արմեն Վարդումյանը «Sputnik Արմենիա»-ին տեղեկացրել է, որ ախտանշանները նույնն են՝ փորլուծություն, սրտխառնոց, փսխում։
Ընդ որում, Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը պնդում է, որ Բյուրեղավանի կենտրոնացված ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:
Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ստուգված բոլոր հասցեներում ջրի մեջ քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի սահմաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։
Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Նմանատիպ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն՝ լուծ։
Սակայն Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։