|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախօրեին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում: ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել:
ՀՀ Գլխավոր դատախազություն