|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։ Այս դեպքում էլ արագ արդյունք տվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համագործակցությունը։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդը և ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։