|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2-ից 38 (զույգ համարներ) առանձնատների, Մյասնիկյան, Միչուրինի, Գ.Նժդեհի փողոցների, Բանակի փողոցի թիվ 1-ից 31 (կենտ համարներ), թիվ 2-ից 32 (զույգ համարներ) առանձնատների, Օրբելու (Վանաձորի 7-րդ փողոց), Տպագրիչների, Ֆիդայինների փողոցների գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Այրում քաղաքի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։