կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-24 22:06
Հասարակություն

Մի շարք մարզերում գազանջատումներ կլիեն

Մի շարք մարզերում գազանջատումներ կլիեն

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան, Երիտասարդական, Արևելյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Չարենցի, Պռոշյան, Խանջյան, Տերյան, Իսահակյան, Գ.Նժդեհի, Մ.Գորկու, Միլիոնի, Մայակովսկու, Խորենացու, Անտառային, Զորավար Անդրանիկի, Սպարապետի, Սբ Նշանի, Սայաթ-Նովայի, Թելմանի, Աբովյան, Գետափնյա, Թումանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 25ա բազմաբնակարան շենքի, Շիրակացու 1-ին փակուղու և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: