|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլև Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»։