|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը փոքր փաստաթուղթ է, որը ներառում է 20 հոդվածից պակաս, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ТАСС-ը։
«Խաղաղության պայմանագիրը առավելագույնը վեցից յոթ էջանոց փաստաթուղթ է, որը պարունակում է 20 հոդվածից պակաս: Միևնույն ժամանակ, Հայաստանից 70 օր է պահանջվել մեր մեկնաբանություններին արձագանքելու համար», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հինգ-վեց մեկնաբանությունների փոխանակում է տեղի ունեցել։
«Ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանությունն ուղարկել է սեպտեմբերի 11-ին»,- հավելել է նա։