|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թեև մեր բակում` Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակ: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առավել ազդեցիկ գործիչներից մեկի` Ալի Լարիջանիի սպանությունն է: Իսկ դրա միջանկյալ արդյուքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում` մեզ մոտ:
Օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում տնտեսության աճը: Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են: Նայեք այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին», - գրել է նա։