կարևոր
1174 դիտում, 53 րոպե առաջ - 2026-09-09 21:32
Հասարակություն

Զինվորի մահով ավարտված վրաերթից հետո Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Զինվորի մահով ավարտված վրաերթից հետո Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այս մասին գրել էր «Armlur»-ը:

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի էր ունեցած վրաերթ, ինչի հետևանքով ՊՆ մեկ զինծառայող մահացել էր ևս 6-ը` ստացել վնասվածքներ:

Թե ինչու՞ էին զինվորները երեկոյան ժամին գտնվել զորամասի տարածքից դուրս մինչ այս պահը պատասխանատու գերատեսչությունն ու քննություն իրականացնող մարմինը չեն հայտնու, նշելով` նախաքննական գաղտնիք է:

Ավելի վաղ 24News-ը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էր` 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Սիմոն Նազարյանը կատարվածից հետո ազատվելու՞ է պաշտոնից, ասաց, որ ոչ:

Նշենք, որ դեպքի առնչությամբ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։