կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 11:33
Քաղաքական

Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը. Աբրահամյան

Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց սկսում:

Նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը` այն բաշխել ներքևի օղակի և հատկապես զինվորական շրջանակների միջև:

Այս ամենն ուղեկցվում է իշխանության շարքերից ընտրված հատուկ գարշելի դեմքերի ակտիվ քարոզչությամբ, ովքեր տաղավարից տաղավար, միկրոֆոնից միկրոֆոն են վազում, որպեսզի արդարացնելով քաղաքական իշխանությանը` պատասխանատվությունն առանց դատավճռի բարդեն մյուսների վրա:

«Մյուսներ» ասվածը հարաբերական է և ըստ քաղաքական նպատակահարմարության փոփոխվում է:

Սեփական ժողովրդի նկատմամբ թշնամությամբ էլ իշխանությունը շարունակում է քանդել, հանձնել և նոր կորուստներ արձանագրել»: