|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի։
Սեպտեմբերի 8-ին՝ Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակի տոնակատարությունների շրջանակում, Սուրբ Ղազար կղզում, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ Պատարագին։
Միջոցառմանը ներկա ենեղոլ Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Իտալիայից հյուրեր:
Եվ հենց այստեղ «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը առաջին անգամ Սուրբ Պատարագի ժամանակ հնչեցրին Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար ներդաշնակած Պատարագի երգերը։
Սակայն ծրագիրը սրանով չէր սահմանափակվում։
Արդեն սեպտեմբերի 12-ին՝ Վենետիկի պատրիարքանիստ նշանավոր Սուրբ Մարկոսի Մայր տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում կհնչեն Կոմիտասյան Սուրբ պատարագը երկսեռ կազմի համար գրված, իսկ արդեն սեպտեմբերի 13-ին «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մեծ համերգով հանդես կգան Փադովա քաղաքում։
Հայ հոգևոր երաժշտությունը, Կոմիտասի ժառանգությունն ու հայ երգիչների կատարումները՝ Իտալիայի հոգևոր—մշակութային հարթակներում: