|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և որպես ընդդիմադիր պատգամավոր, ուզում եմ հավաստիացնել, որ օգտագործելու եմ ինձ հասանելի բոլոր լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով:
Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը:
Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:
Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հանրությանը առավել ծանոթ է որպես բջջային հեռախոսների IMEI կոդերը գրանցելու և վերահսկելու նախագիծ: Առաջին հայացքից անմեղ թվացող նախագիծը, որը ներկայացվում է ստվերի դեմ պայքարի սոուսով, լրջագույն խնդիրներ է առաջացնում անհատական տվյալների պաշտպանության հետ կապցած: Առաջարկվում է ստեղծել է տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, IMEI կոդը և բոլոր SIM/eSIM քարտերը, ինչը փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են ոչ թե ժողովրդավար եվրոպական երկրները, այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը:
Անկախ նրանից, թե որ հանձնաժողով կգնա այս նախագիծը, լինելու եմ հետևողական քննարկումների ընթացքին։ ՀՀ-ում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»։