|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։
«7 հոգի դիմել է ամբուլատոր օգնության։ Այս պահին 4 երեխա հիվանդանոցում է»,- նշել են գերատեսչությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։
«ՀՎԿԱԿ-ն իրականացրել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,– գրել է Ավանեսյանը։