|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին օրերին մասսայական թունավորումներ են գրանցվում. այս անգամ արդեն Թալինում մի խումբ երեխաներ են տեղափոխվել տեղի բուժկենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Նինա Միքայելյանը տեղեկացրեց, որ այս պահին 25 մարդ է գտնվում հիվանդանոցում նույն գանգատներով:
«Մեծ մասամբ երեխաներ են` 4 տարեկանից սկսած, միայն երկու մեծահասակ կա: Բոլորի վիճակը կայուն է` լավ կամ բավարարին մոտ: Ծանր հիվանդներ չունենք»,- ասաց Միքայելյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ երեկ միայն 10 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, գիշերը` ևս մեկը: Այսօր, բարեբախտաբար, նոր հիվանդներ չեն գրանցվել:
Թե ո՞րն է պատճառը, դեռ պարզ չէ, սակայն խոսակցություններ կան` շիգելոզ վարակն է: