|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։
Yerkir.am-ի հետ զրույցում Արմավիր բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյանը նշեց, որ հիվանդանոցում այս պահի դրությամբ կա 6 երեխա, հիվանդացության նոր դեպքեր չեն արձանագրվել: «Երեխաներից անալիզ ենք վերցրել, այսօր սկզբնական պատասխան կլինի, իսկ վերջնականը 7-8 օր հետո պարզ կլինի: Այսօր նաև բակային համայցեր կլինեն` հասկանալու` կա՞ն նոր դեպքեր, թե՞ ոչ: Երեխաներն իրենց լավ են զգում, վիճակը միջին ծանրության է»,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի` այս սեզոնին երեխաների մոտ հաճախ են գրանցվում աղիքային ինֆեկցիաներ` ցոգոլի, կեռասի, ելակի ու պաղպաղակի հետ կապված: «Սա արտառոց դեպք չէ, ուղղակի երևի որ մանկապարտեզում է եղել, դրա համար էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ, մինչև անալիզի պատասխանները չստանան, երեխաների դուրս գրման մասին խոսք լինել չի կարող: