|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժվող փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ է փոխանցել:
Նշենք, որ Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որոնցից 13-ը` Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա: