|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 16-ին Արմավիրի Նորապատ գյուղից «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ի ծնե առողջական խնդիրներ ունեցող երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է նույն օրը` կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաներին, նշենք, որ նրանց վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման:
Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով: