|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու։ Այդ մասին նա ասել է ՀՀ ԱԽՔ քարտուղար Ալեն Սիմոնյանին ուղղված բաց նամակում։
«Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։
Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։
Դուք նախկինում նշել էիք հետևյալը. «Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։
Կիսում եմ այս դիրքորոշումը։
Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։
Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը։
Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։
Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։
Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։
Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, և որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։
Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար»։