|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երկրի Լուրեր» տելեգրամյան ալիքում 14.05.2024թ. հրապարկվել է տեսանյութ «ՀեղաՓՈՂականները. Ալեն Սիմոնյան» վերնագրով, ըստ որի՝ «Ալեն Սիմոնյան։ Հարստահարվածների ցանկում Վարչապետից և նրա ընտանիքի անդամներից հետո անվիճելի առաջատարը թերևս հենց Ալեն Սիմոնյանն է՝ իր մերձավորներով։ 2018 թվականից հետո նա և իր մտերիմները աչքի են ընկել ոչ միայն արագ հարստացման տեմպերով, այլև արտասահմանյան շքեղ վոյաժներով՝ թքած, թե Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը չի հատել 30 տոկոսի շեմը,
Նույն ժամանակահատվածում Խորհրդարանի նախագահի կինը՝ Մարիամ Մարգարյանը, 53 900 000 ՀՀ դրամ փոխառություն է տվել «Ջերմուկ» գրուպ ՓԲԸ-ին, այսինքն կառուցվող համալիրում ձեռք է բերել բնակարանի գնման իրավունք, բայց սա Սիմոնյանի միակ անշարժ գույքը չէ, նա ունի ևս մեկ բնակարան Երևանի կենտրոնում, որը միանձնյա ձեռք է բերել, բնականաբար հեղափոխությունից հետո,
Ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր իշխանավոր՝ Սիմոնյանը ևս ունի տուն արտերկրում։ Դեռևս անցած տարի նա բնակելի տուն է ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա նաև ձեռք է բերել հողատարածք Երևան-Աշտարակ մայրուղում, որտեղ ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ, ինքն էլ երբեմն գնում և հետևում է դրանց ընթացքին,
Թվում է, թե Սիմոնյանն ու իր մտերիմները թուլություն ունեն տների հանդեպ, դեռ 2020 թվականի նոյեմբերին, լրատվականները գրել էին, որ Ալեն Սիմոնյանը 215 000 դոլարով երեքհարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում և այն գրանցել մոր՝ Մարինե Հովհաննիսյանի անունով»:
Հայտնում ենք, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտել են Ալեն Ռոբերտի Սիմոնյանին։