|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ Այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գրում է РИА Новости-ն։
«Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։
Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1000 զինվոր։
Նախարարը նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։