|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Միացյալ Նահանգները Լեհաստանում տեղակայել է Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա։
«Patriot մարտկոցները տեղափոխվել են Լեհաստան։ Ես չեմ մանրամասնի դրանց գտնվելու վայրը և աշխատանքային վիճակը, բայց դրանք Լեհաստանում են և զինված են»,- ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ համակարգերը տեղակայվել են բացառապես պաշտպանական նպատակներով՝ Լեհաստանի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո և նրանց առաջարկով։
Նա ընդգծել է, որ համալիրների փոխանցումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորություններին։