|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2022 թվականին Թուրքիան նոր մշակումներ կներկայացնի ՀՕՊ համակարգերի նախագծերի շրջանակներում։ Հեռանկարային համալիրները կկարողանան փոխարինել ռուսական Ս-400 «Տրիումֆ»-ին և ամերիկյան Patriot-ին։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։
Նշվում է, որ 2022 թվականին նոր զարգացումներ կլինեն HİSAR և SİPER զենիթահրթիռային համակարգերի ստեղծման նախագծերի շրջանակներում։ Արդեն փորձարկվել են HİSAR A + և HİSAR O + համակարգերը:
«Այսպիսով՝ Թուրքիան մեկ քայլ կմոտենա SİPER ՀՕՊ համակարգին, որը հանդես կգա որպես Ս-400-ի և Patriot-ի այլընտրանք»,- գրում է Sabah-ը։
Հակաօդային պաշտպանության համակարգի շահագործումը նախատեսվում է սկսել 2023 թվականին։