|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնդկաստանը դեկտեմբերի 20-ի նախօրեին ռուսական զենիթահրթիռային S-400 «Տրիումֆ» համակարգի առաջին մարտկոցն է տեղակայել Պակիստանին սահմանակից Փենջաբ նահանգի արևմտյան տարածքում՝ Չինաստանից և Պակիստանից եկող օդային սպառնալիքները հետ մղելու համար. հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ս-400-ի առաջին մարտկոցը տեղակայվել է Փենջաբի հատվածում։ Այս հակաօդային պաշտպանության համակարգն ի վիճակի կլինի հետ մղել օդային սպառնալիքները ինչպես Պակիստանից, այնպես էլ Չինաստանից»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրներին։
Դեկտեմբերի սկզբին Հնդկաստանի փոխարտգործնախարար Հարշ Շրինգլան հայտարարել էր, որ Ռուսաստանը սկսել է Ս-400 հրթիռային համակարգերի մատակարարումները:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցում հայտնել են իրենց մտադրությունները երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման մասին:
Նյու Դելին Ս-400-ներ ձեռք բերելու մտադրության մասին հայտարարել էր 2015թ.: 5,43 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հինգ գնդի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանից ձեռք են բերում ժամանակակից զենք և ռազմական տեխնիկա՝ համաձայն 2017 թվականի CAATSA (Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների միջոցով) օրենքի։