|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ռուս պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել է, որ պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել: Ըստ Միխեևի՝ կողմերի միջև թեմայի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են. անհրաժեշտ է համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի՝ Ռուսաստանից Թուրքիա արտահանելու վերաբերյալ անհրաժեշտ պայմանագիրը երկու երկրների միջև արդեն ստորագրվել է: