կարևոր
568 դիտում, 6 ժամ առաջ - 2026-08-02 15:10
Քաղաքական

Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, հիմա մեզ պատերա՞զմ է սպասվում․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, հիմա մեզ պատերա՞զմ է սպասվում․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

«Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, նույնիսկ 50 գումարած մեկ չեք ստացել։ Հա, հիմա քաղաքական մեծամասնություն ձևավորված, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ սահմանադրական մեծամասնություն չեք ստացել։ Պարզ հարց՝ արդյո՞ք սա նշանակում է, որ մի ամսից լինելու ա պատերազմ, ընդ որում՝ ավերիչ պատերազմ, և մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնեժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե՞ ուղղակի սովորական սուտ եք հայտնել՝ տեռորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։

Ընդ որում, ես ուզում եմ՝ այստեղ չմանիպուլացնեք, ասեք՝ այ, գիտե՞ք, մենք նկատի ունեինք՝ եթե ընդդիմությունը գա, անի այս-այս քայլերը, այդ ժամանակ է լինելու պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը առավել քան հստակ, աներկբա կերպով ասում է՝ եթե մենք ուղղակի մեծամասնություն ձևավորենք, սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, լինելու է պատերազմ։

Ես ուզում եմ, որ դուք հիմա հաշվետու կերպով ժողովրդի առաջ նախ և առաջ ասեք՝ մեզ պատերազմ է սպասո՞ւմ, թե՞ պարզապես ձեր հերթական սուտն է եղել»,- այս հարցն է ուղղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։