|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է հուլիսի 28-ին այցելել Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Deutsche Welle-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի երկու իրազեկ աղբյուրի։
«Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ նախագահ Զելենսկին հաջորդ երեքշաբթի կժամանի Վաշինգտոն։ Նա պլանավորում է մասնակցել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Նաև կազմակերպվում է հանդիպում նախագահ Թրամփի հետ. պաշտոնյաները դեռևս որոշում են ձևաչափը՝ արդյոք դա կլինի կարճատև հանդիպում հուղարկավորության ժամանակ, մասնավոր հանդիպում, թե պաշտոնական այց Սպիտակ տուն», – նշված է գրառման մեջ։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հանդիպել էին հուլիսի սկզբին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային Patriot հրթիռների անկախ արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին. այդ հրթիռները կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներին հակազդելու համար։