|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուրբաթ օրը Թուրքիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հանդիպել զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ТАСС-ը։
«Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերին։ Զելենսկին կայցելի նավաշինական գործարաններ, որտեղ ընթանում է ուկրաինական ռազմածովային ուժերի կորվետների կառուցումը, ինչպես նաև կհանդիպի թուրքական պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։