Միասին կարող ենք
կարևոր
1072 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 20:06
Հասարակություն

13-ամյա Նարինեի մարմինը հայտնաբերվել է աղբի պարկերի արանքում

13-ամյա Նարինեի մարմինը հայտնաբերվել է աղբի պարկերի արանքում

13-ամյա Նարինեի մարմինը ջրասուզակը դուրս է բերել աղբի պարկերի արանքից՝ նրա 7-ամյա քրոջ՝ Նարեի մարմնի հայտնաբերման վայրից շուրջ 50 մետր հեռավորության վրա։

Լրագրողների հետ զրույցում ջրասուզորդ Վահե Մելքոնյանը, ով հայտնաբերել է Նարինեի մարմինը, պատմել է, որ ամբողջ օրը իր ուշքն ու միտքը այդ վայրը և երկաթներն են եղել։

«Ամբողջ օրը իմ մտքում մեկ այս վայրն էր, մեկ՝ այն երկաթները։ Կարծես սիրտս հուշում էր»,- ասել է նա։

Կամավորներն ու սուզորդները մի քանի անգամ արդեն ստուգել էին նույն հատվածը, սակայն մինչ այդ աղջկա մարմինը չէր հայտնաբերվել։

7-ամյա Նարեի մարմինը նույնպես հայտնաբերել էր Վահե Մելքոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնումների 8-րդ օրը հայտնաբերվեց 13-ամյա աղջնակի մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։